Ի՞նչ է իրենից ներկայացնում NI Vision-ը

Ответить
Sergey Nazaryan
interested
interested
Сообщения: 7
Зарегистрирован: 16 ноя 2010, 13:07
Версия LabVIEW: 10.0
Контактная информация:

Ի՞նչ է իրենից ներկայացնում NI Vision-ը

Сообщение Sergey Nazaryan »

NI Vision Development Module-ը գործիք է, որի օգնությամբ ինժեներները, ինտեգրատորներն ու սարքավորումների արտադրությամբ զբաղվողները կարող են մշակել համակարգեր` արտադրվող ապրանքների որակի վերահսկումն ավելի լավացնելու նպատակով:

Vision Development Module փաթեթում ներառված են բազմաթիվ ծրագրավորման գրադարաններ և հավելվածներ, որոնք թույլ են տալիս կատարել թվային տեսախցիկների կողմից պատկերների ճիշտ ընկալումն և մշակումը: Բոլոր տարրերը հարմարեցված են կիրառելու մշակման այնպիսի տարածված միջավայրում ինչպիսիք են NI LabVIEW-ն, Microsoft C++-ը, Visual Basic-ը և NET-ը:

Vision Development Module-ի լուծման մեջ ներառված են նաև նմուշների համեմատման նոր ալգորիթմներ, օպտիկական ճանաչման սիմվոլներ, որոնց շնորհիվ հնարավոր է խուսափել ավելորդ արտադրանքի հավաքման և փաթեթավորման ընթացքում հնարավոր սխալներից: Օրինակ, մեքենայացված զննման համակարգչի միջոցով թույլ է տալիս միաժամանակ հայտնաբերել սխալ պիտակավորված կոնտեյները և վերացնել հոսքաժապավենից, արդյունքում կազմակերպությունը հնարավորություն է ստանում խուսափել ավելորդ ծախսերից:

Պատկերների մշակման հետ անմիջական կապ ունեցող հարյուրավոր ֆունկցիաներին զուգահեռ, ինժեներները կարող են օգտվել օժանդակ ծրագրային փաթեթներից, ինչպիսիք են NI Vision Assistant-ն ու NI Vision Acquisition-ը:

Ni Vision Assistant-ը դա համակարգերի մշակման միջավայր է, որը հնարավորություն է տալիս գեներացնել աշխատանքի համար արդեն պատրաստ LabVIEW աղյուսակներն և LabWindows/CVI, C/C++ և Visual Basic ծրագրային կոդերը:

NI Vision Acquisition-ն իրենից ներկայացում է դրայվերների և ուտիլիտների մի փաթեթ, որը հեշտացնում է FireWire ռեժիմով աշխատող տեսախցիկների ֆիքսած արդյունավետ կերպով կիրառել պատկերների ընկալման համար նախատեսված հատուկ սխեմաներ:

Այն մասնագետները, որոնք ցանկանում են ուղղակի պահպանել պատկերը` այն անմիջապես մշակելու փոխարեն, կարող են առանձին ձեռք բերել NI Vision Acquisition-ը:

NI Vision-ի նկարագրությունը կարող եք գտնել հետևյալ կայքում`
http://www.ni.com/vision/
Ответить

Вернуться в «Vision / IMAQ»